Featured post

Դպրոցի պատմությունը

Անգեղակոթում դպրոցի պատմությունը ուրվագծվում է 1870-ական թվականներից: Մինչ այդ գործում էր եկեղեցական-ծխական դպրոց (ուսուցումը 2-3 տարի), ուր ուսուցանվում էին հայոց և ռուսաց լեզուներ, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն և կրոն:
1885 և 1890-ական թվականների ցարիզմի հայկական դպրոցները փակելու քաղաքականությունից անմասն չմնաց նաև Անգեղակոթում գործող եկեղեցական-ծխական դպրոցը, որը վերաբացվեց 1905 թվականին:
1921-1922թթ գյուղում գործում էր տարրական դպրոց, որին կից ՝ խրճիթ-ընթերցարան՝ տարեցներին գրաճանաչ դարձնելու համար:
1933թ.-ից դպրոցը դարձավ յոթնամյա,իսկ 1941թ.-ից՝ միջնակարգ դպրոց:
1966-1991 թվականներին ԽՍՀ գերագույն խորհրդի որոշումով դպրոցը անվանակոչվել է իր նախկին սան, ժամանակի հասարակական-քաղաքական ակտիվ գործիչ Մանուշ Մկրտչյանի անունով:
1979 թվականին շահագործվել է դպրոցի նորակառույց շենքը :
Դպրոցական նոր շենքը բաղկացած է հինգ մասնաշենքից, նախատեսված է 720 աշակերի համար : Ժամանակակից բոլոր հարմարություններով տիպային շենք Է: Դպրոցն ունի սպորտդահլիճ՝ հագեցված ժամանակակից սպորտգույքով, չորս բացօթյա սպորտհրապարակներ, զբաղեցնում է 3.5 հա տարածք:
2008-2013թթ. դպրոցը հիմնանորոգվել է ,ունի լոկալ ջեռուցում, շուրջօրյա ջրամատակարարում, գործող բուֆետ,որտեղ արդեն չորրորդ տարին է <> ծրագրից օգտվում են 69 աշակերտներ:
Աշակերտների թիվն այս 188- ն է ,որոնք սովորում են 1-ից 11-րդ դասարաններում :
Մեր աշակերտները հաջողությունների են հասել տարբեր միջոցառումների ժամանակ, արժանացել են մրցանակների և բարձր պահել դպրոցր անունը:
ՈՒնենք նշանավոր մարդիկ, ովքեր ուսանել են տեղի դպրոցում.
1. Տիգրան Բեգլարի Մովսիսյան-Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր:
2. Վահան Խաչատուրի Բադալյան- Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր:
3. Նիկոլայ Ենգիբարի Հովսեփյան- Երևանի Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դոցենտ:
4. Վանո Համբարձումի Խաչատրյան- Բաքվի պետական համալսարանի դոցենտ, <> թերթի խմբագիր: